Լրահոս

04.12.2010 13:26


Հուշանվեր թղթադրամներով Երևանում հաշիվ են փակել, իսկ Ապարանում՝ գառ գնել

Դեկտեմբերի 3-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները խարդախություն կատարելու կասկածանքով Մ. Խորենացու փողոցից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Խաժակ Հ.-ին:

Նրա մոտ հայտնաբերվել է ԱՄՆ 100 դոլարանոց 9 և ՌԴ 5.000 ռուբլանոց 3 թղթադրամ, որոնց վրա առկա գրառումների համաձայն՝ դրանք վճարման միջոց չէին հանդիսանում:

Պարզվել է, որ Խաժակ Հ.-ն նույն օրը Երևանի ռեստորաններից մեկում ուտեստներ և խմիչք է պատվիրել՝ վճարելով իր մոտ եղած 100 դոլարանոցներից մեկով:

Դեկտեմբերի 3-ին, ժամը 11.20-ին էլ, Լուսագյուղի բնակիչ, 1963 թ. ծնված Աշոտ Ա.-ն ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է տվել, որ Երևանի բնակիչ, 1967 թ. ծնված Ժիրայր Հ.-ն նոյեմբերի սկզբներին իրենից գնել է 2 գառ, խաբեությամբ վճարել 5.000 ՌԴ ռուբլանոց 2 թղթադրամ և որպես մնացորդ ստացել 25.000 դրամ, սակայն նույն օրը պարզվել է, որ վճարված ռուբլիները հուշանվեր թղթադրամներ են:

Նույն օր, ժամը 19.15-ին, ոստիկանության Ապարանի բաժին է դիմել նաև Երնջատափ գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Արթուր Խ.-ն՝ հայտնելով, որ նոյեմբերի 11-ին, վերը հիշատակված Ժիրայր Հ.-ն իրենից գնել է 2 գառ, խաբեությամբ վճարել 5.000 ՌԴ ռուբլանոց 2 թղթադրամ և որպես վճարի մնացորդ ստացել 13.000 դրամ գումար, սակայն նույն օրը պարզվել է, որ այդ թղթադրամները հուշանվերներ են:

Ժիրայր Ա.-ն բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը