Լրահոս

28.04.2017 16:55


Անցած 1 օրում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպք

Անցած 1 օրում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահայտվել են:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք:
Բացահայտվել է գողության 13, խարդախության 5, յուրացման 1, հարկերից խուսափելու 4 և խուլիգանության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը