Լրահոս

28.04.2017 17:20


Մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Ապրիլի 27-ին՝ ժամը 18.45-ին, Երևանի Գր. Լուսավորչի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Նիսսան», «ՎԱԶ-2109» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 27-ին՝ ժամը 6.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Ղափանցյան փողոցի թիվ 10 հասցեի պատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 27-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 27-ին՝ ժամը 18.45-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 28-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով ժամը 19.00-ին դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 27-ին՝ ժամը 20.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Ազատության փողոցի թիվ 21 տան դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա և իր ավտոմեքենայով ժամը 20.25-ին տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 27-ին՝ ժամը 17.15-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում իրար են բախվել «Օպել Աստրա», «Օպել Վեկտրա» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 27-ին՝ ժամը 8.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Սպանդարյան փողոցում թիվ 3 հատուկ կրթահամալիրի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը