Լրահոս

28.04.2017 14:29


Արարատում 36-ամյա պայմանագրային զինծառայողը սպանել է 69-ամյա տղամարդուն, հետո մեքենայով անցել է դիակի վրայով

Արարատում 36-ամյա պայմանագրային զինծառայողը սպանել է 69-ամյա տղամարդուն, հետո մեքենայով անցել է դիակի վրայով

Քիչ առաջ Մասիսի ոստիկանությունից Արարատի մարզի Նորամարգ գյուղ ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխեցին Նորամարգ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Վադիմ Օհանյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, Վ. Օհանյանը կասկածվում է Մասիս քաղաքի բնակիչ՝ 69-ամյա Հարություն Ազատյանին առանձնակի դաժանությամբ սպանելու և դին Զանգու գետը նետելու մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ապրիլի 21-ին սպանվածի կինը՝ 56-ամյա Սրբուհի Սարգսյանը, ոստիկանության Մասիսի բաժին հայտարարություն է տվել, որ ժամը 14։00-ի սահմաններում իր ամուսինը՝ Հ. Ազատյանը, ով տաքսի էր վարում, իրեն պատկանող Opel Astra G մակնիշի 34 ՏF 386 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և չի վերադարձել։

Կասկածյալը հայտնում է նաև, որ համոզվելու համար, որ զոհը մահացել է, մեկ անգամ էլ Opel-ով անցել է դիակի վրայով։

Կասկածյալը պայմանագրային զինծառայող է, նախկինում մեկ այլ տաքսիստի մարմնական վնասվածք պատճառելու համար Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտված է եղել։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը