Լրահոս

14.12.2010 10:11


Փորձագետ. «Իրանի ԱԳ նախարարի հրաժարականը կապված չէ միջուկային խնդրի վերաբերյալ բանակցությունների հետ»

Ռուսաստանի հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ Իրանի արտգործնախարարի հրաժարականը կարելի է կապել արտաքին քաղաքականության՝ մինչ Ժենևի վերջին բանակցություններն ունեցած անհաջողությունների, այլ ոչ թե բանակցային գործընթացի հետ։

-Մոթաքիի հրաժարականը պետք է կապել արտաքին քաղաքականության այն անհաջողությունների հետ, որոնք ունեցել է Իրանը մինչև բանակցությունները (Ժնևում)։ Ես կարծում եմ, որ Իրանի իշխանությունների համար բանակցությունների հետ կապված խնդիրները կարևոր պատճառ չեն արտգործնախարարի հրաժարականի համար, որովհետև հիմա,  փաստորեն, բանակցություն են վարում սոսկ բանակցելու նպատակով,-ասել է Եվսեևը։

Այս խորագրի վերջին նյութերը