Լրահոս

28.04.2017 20:45


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում

Ապրիլի 29-30-ը, մայիսի 2-3-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ից մայիսի 1-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում

Ապրիլի 29-30-ը, մայիսի 2-3-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 27.50C (1971 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 2.40C (1979 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 15.00C:

Այս խորագրի վերջին նյութերը