«Ինչո՞վ է չափվում կշիռը սիրո»,-բեմից հարցնում է բանաստեղծ Գոռ Հարությունյանը, իսկ համերգից հետո, հարցազրույցի ընթացքում, մեկնաբանում. «Հանդիսատեսի սերը չի չափվում: Դա մեծագույն երջանկություններից է»:
«Բոհեմ» քառյակի ստեղծագործական երեկոն տեղի ունեցավ ապրիլի 25-ին՝ «Ֆորշ» ակումբում: Մոտ կես տարի առաջ ձևավորված և արդեն իսկ իր մշտական հանդիսատեսն ունեցող խմբի կազմում են, բացի Գոռ Հարությունյանից, հեղինակ-կատարողներ Ռուբեն Քամալյանն ու Վահե Քոչարը, ինչպես նաև սոլո-կիթառահար Գագիկ Շիբոյանը:
Ռուբեն Քամալյանը կարծում է, որ հանդիսատեսի չնվազող հետաքրքրության պատճառը թե՛ ձևաչափի նորությունն է (պոեզիայի և հեղինակային երգի համատեղ, միմյանց լրացնող ներկայացում), թե՛ համերգների՝ ամեն անգամ նոր ստեղծագործություններով ու մոտեցումներով զինված լինելը:
Ըստ Գոռ Հարությունյանի՝ այս ձևաչափը մարտահրավեր է հասարակության այն խմբին, որը պնդում է, թե այսօր Հայաստանում նոր պոեզիա, նոր արվեստ, նոր խոսք չկա: «Բոհեմի» երեկոներում խոսքը հանդիսատեսին հասցվում է կատարողական մշակվածությամբ, բայց գլխավորն այստեղ ասելիքն է ու զգացողությունը, որը բեմից գնում է դահլիճ, ընկալվում և քառապատկված վերադառնում արտիստներին:
«Բոհեմի» անդամները մտադիր են շարունակել համագործակցությունն ու ընկերությունը, Ռուբեն Քամալյանի խոսքերով՝ «քանի դեռ ապրում են և ի վիճակի են ստեղծագործել»:
«Սա մարտահրավեր է». «Բոհեմ» քառյակ