Այսօր՝ դեկտեմբերի 13-ին Հայ Հեղափոխական Դաշնակցությունը նշում է կուսակցության 120-ամյակը։ Այս առիթով «Golden Palace» հյուրանոցում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը հրավիրված էին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, Հայաստանում գործող դեսպանատների ներկայացուցիչներ և այլք։
Ընդունելության ժամանակ բացման խոսքով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը։
Այնուհետև երեկոյան Ալ. Սպենդարյանի անվան Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում ՀՅԴ 120-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ է տեղի ունեցել, որին ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Միջոցառմանը ելույթով հանդես է եկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը։
Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.
«ՀՅԴ օրվան նվիրված միջոցառումները ավանդաբար զերծ են եղել զուտ կուսակցական ընկալումից, վերածվելով հայրենասիրական ոգու բարձրացման յուրօրինակ տոնի եւ միաժամանակ առիթ են տվել քննարկելու ներազգային կացության ու անելիքների հետ կապված բոլորին հուզող խնդիրները: Եվ դա բնական է, որովհետեւ ՀՅԴ գործունեությունը Հայաստանի եւ հայության կյանքից երբեք անջատ չի եղել ու չի կարող լինել:
Իսկ որեւէ կազմակերպության գործունեության ճիշտ կամ սխալ լինելը որոշողը մեկն է' պատմությունը: Ասել է, թե՝ ժամանակն ու սերունդները: Ժողովրդի ճակատագրով ապրելու եւ ժողովրդի համար գործելու ավելի լավ ապացույց դժվար է պատկերացնել քան այն որ Դաշնակցությունը 120 տարի է արդեն, որ տոնում է իր տոնը ժողվրդի հետ եւ հաշիվ տալիս իր ժողովրդին:
Այսօրվա սերունդի համար Դաշնակցության 120 տարիները ինքնաբերաբար ներկայանում են որպես 100 եւ 20 տարիներ ընդգծելով մեր գիտակցության մեջ հատկապես այն վերջին 20 տարիները, որի ականատեսն ենք եղել բոլորս:
Այս 20 տարիները ընդգրկում են մեր նորագույն պատմության ամենաճակատագրկան ժամանակահատվածը եւ հնարավորություն են տալիս մեր սերունդներին Հայաստանի անցած ճանապարհին զուգահեռ ճշգրիտ եւ լիրաժեք գնահատել թե իշխանությունների, թե որեւէ այլ կուսակցության գործունեությունը:
20 տարի առաջ Դաշնակցությունը իր 100-ամյակը նշեց արդեն Հայաստանում: Այդ նույն թվականին Հայաստանի խորհրդարանը ընդունեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին:
Հուշագրով սկիզբ էր առնում անկախ պետկանաության հաստատման գործընթացը, հանուն 1918 թվականին ստեղծված անկախ Հայստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթների զարգացման եւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման: Սա պատմական մեծ շրջադարձ էր հայության կյանքում: Այսօր բավարար ժամանակ է անցել գնահատելու 20 տարի առաջ մեկնարկած մեր անկախության գործընթացը: Դա պետք է կատարի հենց մեր սերունդը, որ ճիշտ ընկալենք թե ինչ էինք ուզում, ուր հասանք եւ ուր ենք գնում:
Այս հարցերի պատասխանները գտնելու համար է հենց անհրաժեշտ վերհիշել Հռչակագիրը: Հռչակագիրը անկախության գործընթացի սկիզբը հայտարարելով թելադրում էր նաեւ թե ինչպես է պետք շարունակել գործընթացը, ըստ էության սահմանելով այդ գործընթացի հիմնական նպատակները, սկզբունքերն ու քայլերը:
20 տարի անցնելուց հետո կարող ենք վստահաբար ասել, որ հարազատ չենք մնացել այս հիմնարար փաստաթղթի պահանջներին: Թե ինչու դա տեղի ունեցավ, իհարկե առավել առարկայական եւ խորքային վերլուծության կարիք ունի, բայց երկու գլխավոր պատճառ արդեն իսկ ակնհայտ է:
1) Երկիրը անշեղորեն չի ընթացել Հռչակագրով նախանշված ուղղությամբ' ինչը պահանջում էր ազգային նպատակների իրագործմանն ուղղված անխափան պետական ուղեգծի հաստատում:
2) չի ապահովվել երկրի բավարար զարգացում, ինչը պահանջում էր անցումային շրջանի դժվարությունները հաղթահարելու ու համալիր բարեփոխումներ իրականացնելու վճռկանություն եւ համազգային ողջ կարողականության օգտագործում:
Հետեւաբար պատճառների պատճառը, որ դեռ 20 տարի անց էլ չունենք հռչակագրով նախանշված մեր երազած երկիրը մեկն է. ամբողջական իշխանության հասած ոչ մի քաղաքական ուժ Հայաստանում լիարժեքորեն չի առաջնորդվել ՙ,Զարգանալ չզիջելովե՚ կարգախոսով:
Մեր ազգային շահերը եւ սերունդների իրավուքները այս կամ այն կերպ ու չափով զիջելու իշխանությունների ժամանակ առ ժամանակ դրսեւորվող քայլերը շեղել են մեր երկիրը հռչակագրով սահմանված ազգային պետական ուղեգծից: Որքան կարելի է միեւնույն սխալը կրկնել, վերջապես ընկալելու համար պարզ ճշմարտությունը, որ զիջելը չէ զարգանալու միջոցը, այլ ճիշտ հակառակը զարգանալն է չզիջելու միջոցը: Որովհետեւ քո ազգային նպատակները զիջելուց հետո ինչիդ է պետք զարգացումը: Առավել եւս, որ զիջել մեկին ով քո չլինելն է ուզում նշանակում է ուղղակի գնալ ինքնասպանության:
Միեւնույն ժամանակ ՙԶարգանալ չզիջելով՚ կարգախոսը պահանջում է չզիջելու համար երկրի զարգացմանն անհրաժեշտ թափ հաղորդել: Այդպիսի զարգացման միակ աղբյուրը համազգային ներուժի մեջ է: Ուստի նախքան այդ կարողականությունն առաջացնելու համար անհրաժեշտ ներազգային համերաշխության ու արդարության մթնոլորտ ստեղծելը, ոչ մի իշխանություն իրավունք չունի խոսել Հայաստանի զարգացման անհնարինության մասին՝հող նախապատրատելով զիջումների համար:
Այսպիսով, ,Զարգանալ չզիջելովե՚ կարգախոսը լիովին համահունչ է անկախության հռչակագրին եւ նրա լիարժեք կյանքի կոչելուց է կախված մեր անկախ պետականության ապագան:
Այս տեսակետից չափազանց կարեւոր է կատարել Հայաստանի երեք նախագահների պաշտոնավարության տարիների համեմատական գնահատումը: Առաջին նախագահի օրոք զիջելու պատրաստակամությունն ակնհայտ էր, բայց ոչ միայն զարգացում չարձանագրվեց, այլ ընդհակառակը՝ հետընթաց:
Երկրորդ նախագահի օրոք դրսեւորվեց չզիջելու համար անհրաժեշտ վճռականություն եւ կամք, երկիրը սկսեց զարգանալ, սակայն տեմպերը մնացին անբավարար:Երրորդ նախագահի օրոք կրկին որոշվեց զարգանալու համար գնալ զիջումների եւ զարգացման փոխարեն երկիրը հայտնվեց տեղապտույտի մեջ:
Բերված համեմատությունը ցույց է տալիս, որ այս կարգախոսի անտեսումը կամ թերագնահատումը անխուսափելիորեն հանգեցնում է ներհասարակական ճգնաժամի: Այդպիսի ճգնաժամի նախանշաններ ազգային, սոցիալ-տնտեսական եւ ժողովրդավարական մակարդակներում այսօր արդեն տեսանելի են: Մասնավորապես՝
դեմոկրատիայի փոխարեն ամրապնդվել է պլուտոկրատիան՝ հարստության իշխանությունը, որտեղ ծաղկում է հովանավորչությունն ու կոռուպցիան,
ազատ մրցակցային տնտեսության փոխարեն մենաշնորհային տնտեսություն,
ներդրումների խրախուսման փոխարեն կապիտալի արտահանում,
սոցիալական պետության փոխարեն ժողովրդի օտարում պետությունից եւ աղքատություն,
հայրենադարձության փոխարեն արտագաղթ:
Այս 20 տարիների փորձը վկայում է, որ ,Զարգանալ չզիջելովե կարգախոսը լիարժեք կյանքի կոչելու ընդունակ նոր իշխանությունների ձեւավորումը Հայաստանի համար պատմական անհրաժեշտություն է:
Այս նպատակին ծառայող իշխանափոխությունը պետք է ունենա համապատասխան առաքելություն, որպեսզի գործող իշխանությունների հեռացումը չավարտվի սոսկ մարդափոխությամբ:
Այսպիսի բովանդակային իշխանափոխությունը պետք է ունենա երկու հիմնական առաքելություն՝ հաստատել զիջումները բացառող ազգային□ պետական ուղեգիծը եւ ապահովել երկրի սրընթաց զարգացում:
Ազգային պետական ուղեգծի հաստատումը առաջին հերթին ենթադրում է՝
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորում ազգային անվտանգության ռազմավարությունը չխափանելու, մեր ժողովրդի լինելիությունն ու նրա նպատակների իրականացման հեռանկարը չվտանգելու պատասխանատվությամբ,
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործընթացի իրականացում Արցախի ժողովրդի՝ 1991թ. անկախության եւ 2006թ.-ի ԼՂՀ Սահմանադրության ընդունման համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ արտահայտած կամքին համապատասխան,
անհրաժեշտ պայմանների ապահովում երկրի անվտանգության եւ զարգացման համար՝ առանց զիջելու եւ վտանգելու համազգային ձեռքբերումները, նպատակներն ու շահերը:
Երկրի սրընթաց զարգացման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծումը ենթադրում է նոր իշխանությունների կողմից հետեւյալ առաջնահերթ քայլերի իրականացում՝
արմատախիլ անել իշխանության վերարտադրման համակարգը եւ ձեւավորել իշխանափոխության հնարավորություն ապահովող ընտրական համակարգ,
ձեւավորել ժողովրդավարացման համար անհրաժեշտ բարենպաստ միջավայր՝ պետական աջակցություն ապահովելով մասնակցային եւ անմիջական ժողովրդավարության կայացման գործին,
իրականացնել իշխանության ապակենտրոնացում: Մասնավորապես, ամրագրել վրահսկման, հակակշռման եւ զսպման ժամանակակից եւ թափանցիկ մեխանիզմներով օժտված խորհրդարանական համակարգ,
ձեւավորել ընդդիմության գործուն դերակատարությունն ապահովող իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգ,
հաստատել քաղաքական եւ տնտեսական գործառույթների զուգակցումը բացառող նորմեր եւ մեխանիզմներ,
ներդնել քաղաքացիական վերահսկողությանը ենթակա, անձի բնական ունակությունների եւ փորձառության հատկանիշների գերակայությունը երաշխավորող կադրային քաղաքականություն,
մշակել Հայաստանի՝ որպես շրջափակված եւ դեպի ծով ելք չունեցող երկրի, տնտեսության զարգացման ազգային ռազմավարություն եւ իրականացնել համապատասխան մարտավարություն միջազգային ասպարեզում:
Ակնհայտ է, որ այսպիսի առաքելություն ունեցող իշխանափոխությունը ձեռնտու չէ ոչ իշխանություններին ոչ էլ իրենց որպես միակ ընդդիմություն հորջորջող ուժերին: Որովհետեւ մեկը չի ուզում հեռանալ, մյուսն էլ պարզապես ինքն է ուզում գալ:
Դրա համար փոխանակ խոսեն մեր առաջ քաշած հարցերի մասին, բանավիճեն մեզ հետ քաղաքական, գաղափարական դաշտում, ասեն, որ չենք ընդունում ձեր ,Զարգանալ չզիջելովե կարգախոսը, երկուսն էլ ըստ էության նյունն են քարոզում՝ Դաշնակցությունը կեղծ ընդդիմություն է: Որքան էլ իրենք ջանան մենք չենք ներքաշվելու այդ անպտուղ եւ անօգուտ վեճի մեջ, այլ ինչպես միշտ, մեր գործն ենք անելու եւ մեր գործերով մեր ժողովրդի անկեղծ համակրանքն ենք ձեռք բերելու:
Իսկ բազմադարյա մեր ժողովուրդը լավ գիտի, որ ճիշտն ու սխալը, կեղծն ու շիտակը որոշողը ոչ թե այս կամ այն անձն ու քաղաքական ուժն է, այլ ժամանակը:ժողովուրդը գիտի նաեւ, որ ինքուրույն ուժը կեղծ լինել չի կարող :
Դաշնակցությունը, եթե իր ինքնուրույնությունը երբեւէ կորցներ, այսօր չկար: Դա գիտեն թե՜ ներկա, թե՜ նախկին բոլոր իշխանությունները:
Ինչպես չկան ու չեն լինելու բոլոր այն ուժերն ու անձիք ում համար քաղաքականությունն անբարոյականություն է, բիզնես կամ հարմար զբաղմունք:
Իսկ Դաշնակցությունը դիմացել է 120 տարվա փորձություններին ու զրկանքներին եւ դիմանալու ու մաքառելու է այնքան ժամանակ քանի դեռ մեր ժողովուրդը չի կերտել իր երազած ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանը:
ՀՅ Դաշնակցությունը 120 տարեկան է
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին Հայ Հեղափոխական Դաշնակցությունը նշում է կուսակցության 120-ամյակը։ Այս առիթով «Golden Palace» հյուրանոցում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը հրավիրված էին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, Հայաստանում գործող դեսպանատների ներկայացուցիչներ և այլք։
Ընդունելության ժամանակ բացման խոսքով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը։
Այնուհետև երեկոյան Ալ. Սպենդարյանի անվան Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում ՀՅԴ 120-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ է տեղի ունեցել, որին ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Միջոցառմանը ելույթով հանդես է եկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը։
Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.
«ՀՅԴ օրվան նվիրված միջոցառումները ավանդաբար զերծ են եղել զուտ կուսակցական ընկալումից, վերածվելով հայրենասիրական ոգու բարձրացման յուրօրինակ տոնի եւ միաժամանակ առիթ են տվել քննարկելու ներազգային կացության ու անելիքների հետ կապված բոլորին հուզող խնդիրները: Եվ դա բնական է, որովհետեւ ՀՅԴ գործունեությունը Հայաստանի եւ հայության կյանքից երբեք անջատ չի եղել ու չի կարող լինել:
Իսկ որեւէ կազմակերպության գործունեության ճիշտ կամ սխալ լինելը որոշողը մեկն է' պատմությունը: Ասել է, թե՝ ժամանակն ու սերունդները: Ժողովրդի ճակատագրով ապրելու եւ ժողովրդի համար գործելու ավելի լավ ապացույց դժվար է պատկերացնել քան այն որ Դաշնակցությունը 120 տարի է արդեն, որ տոնում է իր տոնը ժողվրդի հետ եւ հաշիվ տալիս իր ժողովրդին:
Այսօրվա սերունդի համար Դաշնակցության 120 տարիները ինքնաբերաբար ներկայանում են որպես 100 եւ 20 տարիներ ընդգծելով մեր գիտակցության մեջ հատկապես այն վերջին 20 տարիները, որի ականատեսն ենք եղել բոլորս:
Այս 20 տարիները ընդգրկում են մեր նորագույն պատմության ամենաճակատագրկան ժամանակահատվածը եւ հնարավորություն են տալիս մեր սերունդներին Հայաստանի անցած ճանապարհին զուգահեռ ճշգրիտ եւ լիրաժեք գնահատել թե իշխանությունների, թե որեւէ այլ կուսակցության գործունեությունը:
20 տարի առաջ Դաշնակցությունը իր 100-ամյակը նշեց արդեն Հայաստանում: Այդ նույն թվականին Հայաստանի խորհրդարանը ընդունեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին:
Հուշագրով սկիզբ էր առնում անկախ պետկանաության հաստատման գործընթացը, հանուն 1918 թվականին ստեղծված անկախ Հայստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթների զարգացման եւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման: Սա պատմական մեծ շրջադարձ էր հայության կյանքում: Այսօր բավարար ժամանակ է անցել գնահատելու 20 տարի առաջ մեկնարկած մեր անկախության գործընթացը: Դա պետք է կատարի հենց մեր սերունդը, որ ճիշտ ընկալենք թե ինչ էինք ուզում, ուր հասանք եւ ուր ենք գնում:
Այս հարցերի պատասխանները գտնելու համար է հենց անհրաժեշտ վերհիշել Հռչակագիրը: Հռչակագիրը անկախության գործընթացի սկիզբը հայտարարելով թելադրում էր նաեւ թե ինչպես է պետք շարունակել գործընթացը, ըստ էության սահմանելով այդ գործընթացի հիմնական նպատակները, սկզբունքերն ու քայլերը:
20 տարի անցնելուց հետո կարող ենք վստահաբար ասել, որ հարազատ չենք մնացել այս հիմնարար փաստաթղթի պահանջներին: Թե ինչու դա տեղի ունեցավ, իհարկե առավել առարկայական եւ խորքային վերլուծության կարիք ունի, բայց երկու գլխավոր պատճառ արդեն իսկ ակնհայտ է:
1) Երկիրը անշեղորեն չի ընթացել Հռչակագրով նախանշված ուղղությամբ' ինչը պահանջում էր ազգային նպատակների իրագործմանն ուղղված անխափան պետական ուղեգծի հաստատում:
2) չի ապահովվել երկրի բավարար զարգացում, ինչը պահանջում էր անցումային շրջանի դժվարությունները հաղթահարելու ու համալիր բարեփոխումներ իրականացնելու վճռկանություն եւ համազգային ողջ կարողականության օգտագործում:
Հետեւաբար պատճառների պատճառը, որ դեռ 20 տարի անց էլ չունենք հռչակագրով նախանշված մեր երազած երկիրը մեկն է. ամբողջական իշխանության հասած ոչ մի քաղաքական ուժ Հայաստանում լիարժեքորեն չի առաջնորդվել ՙ,Զարգանալ չզիջելովե՚ կարգախոսով:
Մեր ազգային շահերը եւ սերունդների իրավուքները այս կամ այն կերպ ու չափով զիջելու իշխանությունների ժամանակ առ ժամանակ դրսեւորվող քայլերը շեղել են մեր երկիրը հռչակագրով սահմանված ազգային պետական ուղեգծից: Որքան կարելի է միեւնույն սխալը կրկնել, վերջապես ընկալելու համար պարզ ճշմարտությունը, որ զիջելը չէ զարգանալու միջոցը, այլ ճիշտ հակառակը զարգանալն է չզիջելու միջոցը: Որովհետեւ քո ազգային նպատակները զիջելուց հետո ինչիդ է պետք զարգացումը: Առավել եւս, որ զիջել մեկին ով քո չլինելն է ուզում նշանակում է ուղղակի գնալ ինքնասպանության:
Միեւնույն ժամանակ ՙԶարգանալ չզիջելով՚ կարգախոսը պահանջում է չզիջելու համար երկրի զարգացմանն անհրաժեշտ թափ հաղորդել: Այդպիսի զարգացման միակ աղբյուրը համազգային ներուժի մեջ է: Ուստի նախքան այդ կարողականությունն առաջացնելու համար անհրաժեշտ ներազգային համերաշխության ու արդարության մթնոլորտ ստեղծելը, ոչ մի իշխանություն իրավունք չունի խոսել Հայաստանի զարգացման անհնարինության մասին՝հող նախապատրատելով զիջումների համար:
Այսպիսով, ,Զարգանալ չզիջելովե՚ կարգախոսը լիովին համահունչ է անկախության հռչակագրին եւ նրա լիարժեք կյանքի կոչելուց է կախված մեր անկախ պետականության ապագան:
Այս տեսակետից չափազանց կարեւոր է կատարել Հայաստանի երեք նախագահների պաշտոնավարության տարիների համեմատական գնահատումը: Առաջին նախագահի օրոք զիջելու պատրաստակամությունն ակնհայտ էր, բայց ոչ միայն զարգացում չարձանագրվեց, այլ ընդհակառակը՝ հետընթաց:
Երկրորդ նախագահի օրոք դրսեւորվեց չզիջելու համար անհրաժեշտ վճռականություն եւ կամք, երկիրը սկսեց զարգանալ, սակայն տեմպերը մնացին անբավարար:Երրորդ նախագահի օրոք կրկին որոշվեց զարգանալու համար գնալ զիջումների եւ զարգացման փոխարեն երկիրը հայտնվեց տեղապտույտի մեջ:
Բերված համեմատությունը ցույց է տալիս, որ այս կարգախոսի անտեսումը կամ թերագնահատումը անխուսափելիորեն հանգեցնում է ներհասարակական ճգնաժամի: Այդպիսի ճգնաժամի նախանշաններ ազգային, սոցիալ-տնտեսական եւ ժողովրդավարական մակարդակներում այսօր արդեն տեսանելի են: Մասնավորապես՝
Այս 20 տարիների փորձը վկայում է, որ ,Զարգանալ չզիջելովե կարգախոսը լիարժեք կյանքի կոչելու ընդունակ նոր իշխանությունների ձեւավորումը Հայաստանի համար պատմական անհրաժեշտություն է:
Այս նպատակին ծառայող իշխանափոխությունը պետք է ունենա համապատասխան առաքելություն, որպեսզի գործող իշխանությունների հեռացումը չավարտվի սոսկ մարդափոխությամբ:
Այսպիսի բովանդակային իշխանափոխությունը պետք է ունենա երկու հիմնական առաքելություն՝ հաստատել զիջումները բացառող ազգային□ պետական ուղեգիծը եւ ապահովել երկրի սրընթաց զարգացում:
Ազգային պետական ուղեգծի հաստատումը առաջին հերթին ենթադրում է՝
Երկրի սրընթաց զարգացման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծումը ենթադրում է նոր իշխանությունների կողմից հետեւյալ առաջնահերթ քայլերի իրականացում՝
Ակնհայտ է, որ այսպիսի առաքելություն ունեցող իշխանափոխությունը ձեռնտու չէ ոչ իշխանություններին ոչ էլ իրենց որպես միակ ընդդիմություն հորջորջող ուժերին: Որովհետեւ մեկը չի ուզում հեռանալ, մյուսն էլ պարզապես ինքն է ուզում գալ:
Դրա համար փոխանակ խոսեն մեր առաջ քաշած հարցերի մասին, բանավիճեն մեզ հետ քաղաքական, գաղափարական դաշտում, ասեն, որ չենք ընդունում ձեր ,Զարգանալ չզիջելովե կարգախոսը, երկուսն էլ ըստ էության նյունն են քարոզում՝ Դաշնակցությունը կեղծ ընդդիմություն է: Որքան էլ իրենք ջանան մենք չենք ներքաշվելու այդ անպտուղ եւ անօգուտ վեճի մեջ, այլ ինչպես միշտ, մեր գործն ենք անելու եւ մեր գործերով մեր ժողովրդի անկեղծ համակրանքն ենք ձեռք բերելու:
Իսկ բազմադարյա մեր ժողովուրդը լավ գիտի, որ ճիշտն ու սխալը, կեղծն ու շիտակը որոշողը ոչ թե այս կամ այն անձն ու քաղաքական ուժն է, այլ ժամանակը:ժողովուրդը գիտի նաեւ, որ ինքուրույն ուժը կեղծ լինել չի կարող :
Դաշնակցությունը, եթե իր ինքնուրույնությունը երբեւէ կորցներ, այսօր չկար: Դա գիտեն թե՜ ներկա, թե՜ նախկին բոլոր իշխանությունները:
Ինչպես չկան ու չեն լինելու բոլոր այն ուժերն ու անձիք ում համար քաղաքականությունն անբարոյականություն է, բիզնես կամ հարմար զբաղմունք:
Իսկ Դաշնակցությունը դիմացել է 120 տարվա փորձություններին ու զրկանքներին եւ դիմանալու ու մաքառելու է այնքան ժամանակ քանի դեռ մեր ժողովուրդը չի կերտել իր երազած ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանը:
Կեցցե, Հայաստանն ու հայությունը»։
7or.am