Անգլիան առաջարկել է բարեփոխումներ կատարել ՖԻՖԱ-ում
«Անգլիա-2018» հայտատու հանձնաժողովի ղեկավար Էնդի Էնսոնն ասել է, որ Անգլիան և ԱՄՆ-ը պետք է հրաժարվեն ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման հայտ ներկայացնելուց այնքան ժամանակ, քանի դեռ ՖԻՖԱ-ն չի փոխել մրցաշարի կազմակերպչի ընտրության կարգը։ Էնսոնի խոսքերով՝ ընտրության ընթացքը պետք է ավելի բաց լինի։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Ներկայումս աշխարհի առաջնության կազմակերպիչներին որոշում են ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամների ընտրությամբ։ Այն ներառում է 24 անդամ (2018թ. և 2022թ. աշխարհի առաջնությունների կազմակերպիչներին ընտրել է 22 մարդ, քանի որ գործկոմի երկու անդամ որակազրկվել էին իրենց ձայները վաճառելու փորձի պատճառով)։
Աշխարհի առաջնություն-2018-ը Ռուսաստանն ստացավ, իսկ Անգլիան պայքարից դուրս էր մնացել ընտրության առաջին իսկ փուլից։ ԱՄՆ-ի հայտը դուրս էր եկել աշխարհի առաջնություն 2022թ. եզրափակիչ փուլի համար, սակայն տեղը զիջել է Կատարին։
Էնսոնի խոսքերով՝ երբ առաջնության կազմակերպչին ընտրում է ընդամենը 22 հոգի, յուրաքանչյուրի ազդեցությունը չափազանց մեծ է լինում։ Էնսոնը ՖԻՖԱ-ի սխալն է համարում նաև 2018թ. և 2022թ. աշխարհի առաջնությունների կազմակերպիչների ընտրության անցկացումը մեկ օրում։ Ըստ նրա՝ դա թեկնածուներին հնարավորություն է տվել պայմանավորվածության գալ։