Լրահոս

26.04.2017 18:44


Հյուրանոցի մատուցողուհին 5000 դրամով սենյակները տրամադրել է մարմնավաճառներին

Հյուրանոցի մատուցողուհին 5000 դրամով սենյակները տրամադրել է մարմնավաճառներին

Հյուրանոցային համալիրի մատուցողուհին համալիրի սենյակները տրամադրել է մարմնավաճառներին՝ այդկերպ նպաստելով մարմնավաճառների կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Ըստ մեղադրանքի՝ մատուցողուհին նշված հյուրանոցում աշխատել է 2015թ. սեպտեմբերից և ունենալով հյուրանոցային համալիրի սենյակները հաճախորդներին տրամադրելու լիազորություն՝ 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում հյուրանոցային համալիրում տարբեր օրերին 7 մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար, տարբեր հաճախորդների հետ ընդունել է հյուրանոցային համալիր և որպես կացարան 5000 ՀՀ դրամ գումարի դիմաց տրամադրել է նրանց առանձնասենյակներ` այդ կերպ նպաստելով նշված անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով:

Աղբյուր` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը