Հարցազրույց Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Թորոսյանի հետ.
-Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը։
-Այն, իհարկե, կանխատեսելի էր' հաշվի առնելով Սահմանադրական դատարանի նախընթաց գործունեությունը: Ակնհայտ էր, որ դատարանը որոշելու է, որ արձանագրությունները չեն հակասում մեր երկրի Սահմանադրությանը: Սակայն պարզ էր նաև, որ գոնե որոշ անդամներ հասկանում էին, որ արձանագրություններն ունեն շատ մեծ սպառնալիքներ Հայաստանի համար, որոնց մասին բազմիցս առիթներ ունեցել եմ խոսելու: Հետևաբար Սահմանադրական դատարանը պետք է որոշման մեջ ներառեր որոշ դրույթներ, որոնք հաստատեին, որ իրենք այդ սպառնալիքները տեսել են և մատնանշել: Այդ նպատակով որոշման մեջ են հայտնվել 4-6-րդ կետերը, որոնք ոմանց խանդավառության պատճառ են դարձել: Մինչդեռ ակնհայտ է, որ այդ կետերը որևէ իրավական ուժ չունեն. ավելին՝ նման կետերի ընդգրկումը ՍԴ որոշման մեջ հակասում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 64-րդ հոդվածին, որում ամենայն մանրամասնությամբ նկարագրված է, թե ինչ տեղեկություններ պետք է պարունակի ՍԴ որոշումը: Նշված 11 կետերից որևէ մեկին չեն համապատասխանում ընդունված որոշման 4-6-րդ կետերը: Այդ 11 կետերից 9-րդը նախատեսում է, որ ՍԴ-ն ընդամենը մեկ կարծիք կարող է հայտնել որպես որոշման ձևակերպում, իսկ մյուս 10 կետերը վերաբերում են տեքստում արձանագրվող փաստերին ու տվյալներին: Հետագայում, կարծում եմ, առիթ կլինի մանրամասն անդրադառնալու այդ խնդրին։ Միայն փաստեմ, որ Հայաստանի օրենսդրությունը Սահմանադրական դատարանին «իրավական դիրքորոշումներ արտահայտելու», մեկնաբանություններ անելու, պայմանագրերի կիրառման վերաբերյալ սահմանափակումներ դնելու իրավասություն չի վերապահել: Հետևաբար նրանց, ովքեր խանդավառվել են այդ որոշումից, լուրջ հիասթափություն է սպասում: Սակայն այս ամենը մեր երկրում շատ սովորական բան է դարձել: Համատարած տգիտության և տնավարիության պայմաններում ի՞նչ կապ ունի, թե Սահմանադրությունը կամ օրենքներն ինչ են սահմանել:
-Պարո՛ն Թորոսյան, Էրդողանի այցը Մոսկվա և Լավրովի այցը Երևան շաղկապվա՞ծ են։
-Անկասկած, քանի որ Հայաստանը հայ-թուրքական արձանագրություններին առնչվող գործընթացում չկարողացավ դառնալ գործոն, թեև օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո եզակի հնարավորություն էր ստացել դառնալու տարածաշրջանի կարևորագույն երկիրը և այդ իրավիճակն օգտագործել համազգային խնդիրների լուծման համար: Թուրքիան Հայաստանին վերապահել է արարողակարգային դերակատարություն, և Հայաստանի իշխանությունն էլ, կամա թե ակամա, համաձայնել է դրան: Ուշադրություն դարձրեք՝ Հայաստանի նախագահը մինչ այժմ հանդիպել է միայն Գյուլի հետ, որի պաշտոնն արարողակարգային է: Մինչդեռ, ի տարբերություն Հայաստանի, Թուրքիայի թիվ մեկ պաշտոնը վարչապետ Էրդողանինն է, որը հանդիպում է Օբամայի և Մեդվեդևի հետ: Հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված Թուրքիան բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ, վերջիններս էլ Երևանին թելադրում են հետագա քայլերը: Հենց այդ նպատակով էր Լավրովը Երևանում: Էրդողանի հետ բանակցությունների արդյունքները նա պետք է փոխանցեր Հայաստանի նախագահին և արտգործնախարարին:
-Ձեր կանխատեսմամբ՝ ԼՂՀ հարցում այս տարի ինչ-որ որոշում կլինի՞։
-Եթե նկատի ունեք փաստաթղթի ստորագրումը, ապա միայն շրջանակային փաստաթղթի մասին կարող է խոսք գնալ: Դա էլ միայն այն դեպքում, եթե Հայաստանի իշխանությունները չփորձեն հավասարակշռել «Մադրիդյան սկզբունքներ» նախագծի կետերը, որոնց բոլոր ձևակերպումները, բացառությամբ ընդհանրական երեք սկզբունքների, կոնկրետություններ ունեն միայն Ադրբեջանի համար նպաստավոր դրույթների տեսքով: Եթե փորձ արվի կոնկրետ ձևակերպումներ ապահովել Լեռնային Ղարաբաղի՝ անգամ հետաձգված անկախության հանրաքվեի մասին, ապա «բանակցությունները» կտապալվեն: Իրական լուծում, առանց բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության, հնարավոր չէ: Ավելին, ԼՂՀ բացակայությունն աստիճանաբար վատթարացնում է հայկական կողմերի դիրքերը:
-Ի՞նչ եք կարծում՝ Թուրքիայի և Հայաստանի խորհրդարանները կվավերացնե՞ն արձանագրությունները։
-Երբ անցած տարվա հուլիսին Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը հրապարակեց «Մադրիդյան սկզբունքներ» նախագիծը, և սկսեցին միմյանց հաջորդել համանախագահների լավատեսական կանխատեսումները փաստաթղթի ստորագրման մասին, Թուրքիայի իշխանություններին թվաց, թե կարճ ժամանակ անց դա իրականություն կդառնա: Հիշեցնեմ, որ այդ նախագծի առաջին կետի համաձայն «Լեռնային Ղարաբաղի» հարակից բոլոր տարածքներից պետք է դուրս բերվեն հայկական զորքերը և հանձնվեն Ադրբեջանի ենթակայությանը: Թուրքիայի ղեկավարները փորձեցին խորամանկել՝ հայտարարելով, որ արձանագրությունները կվավերացվեն միայն այդ տարածքների հարցը լուծելուց հետո՝ հուսալով, որ դա տեղի կունենա վավերացումից հետո, քանի որ համապատասխան ձևակերպումը դարձել էր նախագծի կետ: Միաժամանակ թուրքերը գլխապտույտի մեջ էին այն բանից, թե ինչքան հեշտ Հայաստանի իշխանություններն արձանագրությունների ձևակերպման ժամանակ ընդունեցին իրենց համար ակնհայտորեն նպաստավոր մի շարք պայմաններ, և չկարողացան զսպել իրենց ագահությունը: Այդ երկու գործոնները վճռական դարձան, որ Թուրքիայի վարչապետն ավելի ու ավելի կոշտ հայտարարություններ անի հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան խնդրով պայմանավորելու վերաբերյալ: Այսօր, երբ ակնհայտ է, որ գոնե տեսանելի ապագայում թուրքական պայմանը չի կատարվի, Թուրքիայի վարչապետը հայտնվել է տհաճ երկընտրանքի առաջ՝ կա՛մ պետք է հրաժարվի այդ պայմանից, և Թուրքիայի խորհրդարանը վավերացնի արձանագրությունները, կա՛մ մինչև վերջ պնդի այն՝ վտանգելով արձանագրությունների ճակատագիրը: Երկու հանգուցալուծումներն էլ Անկարայի համար տհաճ են: Առաջինի դեպքում խոցվում է նրանց ինքնասիրությունը, սկսում է գործել հայերի նկատմամբ ունեցած բարդույթը, և չեն բացառվում ներքաղաքական լուրջ զարգացումներ, երկրորդ դեպքում ձեռքից բաց են թողնում իրենց համար այնքան ցանկալի լուծումները հայ-թուրքական հարաբերություններում, որոնց մասին մի քանի տարի առաջ անգամ երազել չէին կարող: Այդ պատճառով դժվար է կանխատեսել հետագա զարգացումը: Առավել ևս, որ թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Ռուսաստանը կարծես թե հակված չեն նոր ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա Թուրքիայի անհագ ծարավը հագեցնելու համար: Սակայն կարևոր է, որ անգամ իր համար դժվարին այս իրավիճակում Էրդողանը հարգանքով է խոսում իր երկրի խորհրդարանի մասին՝ միաժամանակ հարգանք դրսևորելով երկրի սահմանադրության նկատմամբ, ինչը չի կարելի ասել Հայաստանի դեպքում, քանի որ նախագահը վաղուց հայտարարել է, որ Հայաստանը կվավերացնի արձանագրությունները: Ակնհայտ է, որ երբ արձանագրությունները բերվեն մեր խորհրդարան, խորհրդարանական մեծամասնությունն առանց վարանելու կողմ կքվեարկի, թեև պատգամավորների բացարձակ մեծամասնությունը հասկանում է, որ արձանագրությունները Թուրքիային տալիս են մի շարք լուրջ ձեռքբերումներ, Հայաստանին՝ միայն կորուստներ:
Տիգրան Թորոսյան

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը