Լրահոս

26.04.2017 16:23


Բյուրեղավանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում

Բյուրեղավանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում

Ապրիլի 26-ին, ժամը 14:44-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:12-ին, մարվել՝ 15:22-ին:

Պարզվել է, որ Վազգեն Սարգսյան փողոցի շենքերից մեկին հարակից ավտոտնակում այրվել են կենցաղային իրեր (սեղան, բազմոց, բազկաթոռ, սառնարան, պահարան):

Այս խորագրի վերջին նյութերը