Լրահոս

26.04.2017 11:30


Ողբերգական դեպք Կապանում. մայրը բնակարանում հայտնաբերել է տղայի կախված դին

Ողբերգական դեպք Կապանում. մայրը բնակարանում հայտնաբերել է տղայի կախված դին

Երեկ՝ ապրիլի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Կապանի բժկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կապանի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 9-րդ շենքի թիվ 53 բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում է նույն տան բնակիչ՝ 39-ամյա Էմիլ Մնացականյանը, ով, ըստ նախնական տեղեկությունների, խոհանոցի դռնից պարանոցից մալուխով կախվելով՝ ինքնասպան է եղել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան այդ վիճակում հայտնաբերել է մայրը, ով էլ ահազանգել է Կապանի բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը