Լրահոս

15.01.2010 17:43

Հայ փրկարարները պատրաստ են

Այս պահի դրությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ջոկատը մշտական տեղակայման վայրում բերված է պատրաստականության վիճակի եւ պատարստ է մեկնել աղետի գոտի՝ Հաիթի, իրականացնելու  համապատասխան փրկարարական աշխատանքներ: Խ ումբը բաղկացած է 50 հոգուց, որտեղ ընդգրկված են փրկարարներ, պարամեդիկներ, թարգմանիչներ եւ մեկ շուն: Փրկարարական ջոկատի հրամանատար է նշանակվել Հատուկ փրկարարարական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Ավետիք Մանուկյանը, իսկ խմբի ղեկավարն է Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Սերգեյ Ազարյանը:

ԱԻՆ   մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։