Լրահոս

26.04.2017 10:20


«Nissan March»–ում տղամարդու դի է հայտնաբերվել

«Nissan March»–ում տղամարդու դի է հայտնաբերվել

Երեւանում այսօր՝ ապրիլի 26-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ «Իդեալ» խանութի դիմաց, «Nissan March» մակնիշի 41 XV 001 համարանիշի ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել։

«shamshyan. com»-ի փոխանցմամբ՝ մահացածը Երեւան քաղաքի Շոպրոնի 1-ին նրբանցքի բնակիչ, 31-ամյա Արմեն Ծատուրյանն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է սրտի կաթվածի հետեւանքով։

Արմեն Ծատուրյանը ծառայում էր ՀՀ ՊՆ Նուբարաշենի զորամասում՝ որպես ինժեներական ծառայության պետ, կոչումով մայոր էր։ Նա աշխատանքի գնալիս նշված հատվածից վերցնում էր իր գործընկերոջը եւ միասին մեկնում աշխատանքի։

Այս խորագրի վերջին նյութերը