ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն կանցկացնի «Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը
Առաջին անգամ Հայաստանում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն անցկացնելու է մրցանակաբաշխություն ներդրումային ծառայություններ մատուցող և Բորսայի անդամ հանդիսացող ընկերությունների միջև: «Բորսայի լավագույն անդամ» մրցանակը նպատակ է հետապնդում խրախուսելու Բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:
2010թ.-ի արդյունքներով մրցանակը հանձվելու է հետևյալ անվանակարգերում.
Բորսայի լավագույն անդամ' կորպորատիվ արժեթղթերի շուկայում
Բորսայի լավագույն անդամ' պետական պարտատոմսերի շուկայում
Բորսայի լավագույն անդամ' արտարժույթի շուկայում
Բորսայի լավագույն անդամ' վարկային ռեսուրսների շուկայում
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամների գործունեության գնահատումը ըստ վերոհիշյալ անվանակարգերի չափանիշների ավարտվելու է 2011թ. հունվար ամսին, իսկ «Բորսայի Լավագույն Անդամ» մրցանակակիրները հայտնի կդառնան հանդիսվոր արարողության ժամանակ' 2011թ. մարտի սկզբին:
NASDAQ OMX խմբում նմանատիպ մրցանակաբաշխություն անցկացվում է Բալթյան երկրներում 2006թ.-ից և արդեն դարձել է այդ շուկաների կարևորագույն իրադարձություններից մեկը: