Լրահոս

25.04.2017 18:45


4 օրվա ընթացքում բացահայտվել է գողության 36, խարդախության 15 դեպք

4 օրվա ընթացքում բացահայտվել է գողության 36, խարդախության 15 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 21-ից 25-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, բացահայտվել՝ 1-ը:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 40 դեպքից բացահայտվել է 36-ը:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք:
Բացահայտվել է գողության 36, խարդախության 15, կողոպուտի և գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական, յուրացման 3, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման և կաշառակերության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, ավազակային հարձակման 1 և գողության 4 դեպք։
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը