Լրահոս

25.04.2017 15:50


Ախուրյան գյուղում հայտնաբերվել է օձ

Ախուրյան գյուղում հայտնաբերվել է օձ

Ապրիլի 25-ին, ժամը 13:48-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Գյուղշին թաղամասի տնակներից մեկում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Մ. Հ.-ի տնակի նկուղից բռնել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը