Լրահոս

25.04.2017 14:20


Նկուղում գտած ռազմամթերքը պատկանել է զոհված ազատամարտիկ հորը

Նկուղում գտած ռազմամթերքը պատկանել է զոհված ազատամարտիկ հորը

Ոստիկանության Քաջարանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 23-ին՝ ժամը 13.30-ին, բաժանմունք է ներկայացել 1983 թ. ծնված Ալբերտ Ս.-ն և կամավոր հանձնել ինքնաշեն 1 ատրճանակ, տարբեր տրամաչափի 50 փամփուշտ, «Ֆ1» և «ՌԳԴ» տիպի մեկական նռնակ ու նռնակի 1 պայթուցիչ:
Ալբերտ Ս.-ն բացատրություն է տվել, որ նշված զենք-ռազմամթերքը հայտնաբերել է նույն օրը՝ ժամը 10.30-ի սահմաններում, իրենց տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս, և որ դրանք պատկանել են 1993 թ. զոհված ազատամարտիկ հորը:


Այս խորագրի վերջին նյութերը