Լրահոս

13.12.2010 17:42


Մեր լրատվական դաշտը գտնվում է անազատ համարվելու եզրագծին

Մեր լրատվական դաշտը գտնվում է անազատ համարվելու եզրագծին

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի լրատվամիջոցների ազատության մակարդակը ստուգելու համար իրականացրել է փորձագիտական սոցիոլոգիական հարցում։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ու սոցիոլոգ Վարդան Գևորգյանը ներկայցրել են, որ հաշվի առնելով իրավական, քաղաքական և տնտեսական գործոնների ազդեցությունը՝ Հայաստանի լրատվամիջոցների ազատության մակարդակը կազմում է 58,64 միավոր, ինչը նշանակում է, որ մեր լրատվական դաշտը գտնվում է մասամբ ազատից դեպի լրիվ անազատ համարվելու եզրագծին:

Ըստ բանախոսների՝ լրատվամիջոցները մասամբ ազատ են տնտեսական և իրավական դաշտում, իսկ լրիվ անազատ' քաղաքական ասպարեզում:

Սոցիոլոգի խոսքերով՝ հարցմանը մասնակցել են հայաստանյան 50 լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ և նրանց  ուղղվել է 35 հարց:

Վարդան Գևորգյանը նշել է, որ իրավական դաշտի ազատությանը տրված գնահատականը կազմել է 15,25 միավոր (մինչդեռ առավելագույնն այս հարցման սանդղակում 30 միավորն է), ինչը նշանակում է, որ իրավական ոլորտում հայկական լրատվամիջոցները կիսով չափ են ազատ:  Տնտեսական առումով հայաստանյան լրատվամիջոցների ազատության ցուցանիշը կազմել է 20,51 միավոր (այստեղ ևս առավելագույնը 30 միավորն է): Քաղաքական դաշտի առումով հայկական լրատվամիջոցների ազատության ցուցանիշը կազմել է 22,88 միավոր (այստեղ առավելագույնը 40 միավորն է): Ստացվել է, որ մեր լրատվամիջոցները իրավական և տնտեսական դաշտում մասամբ են ազատ, իսկ քաղաքական դաշտում՝ անազատ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը