Լրահոս

25.04.2017 12:45


ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերը ԱՄՆ-ից նոր համակարգեր են ստացել

ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերը ԱՄՆ-ից նոր համակարգեր են ստացել

ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերը ԱՄՆ ծրագրերից մեկով ստացել են զորավարժությունների և վարժանքների ժամանակ օգտագործվող համակարգեր, որոնց միջոցով հնարավոր է լինում արձանագրել պայմանական խոցումները: Համակարգը Ռազմինֆոյին ներկայացրել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայող, ավագ սերժանտ Գևորգ Խունոյանը:

Զինծառայողը ներկայացրել է զենքի վրա դրվող լազերային համակարգը, որը ճառագայթ է արձակում, ինչպես նաև զրահաբաճկոնին կցվող ընդունիչները, որոնք ընդունում են ճառագայթը, գրանցում, և այդպես հնարավոր է լինում պարզել՝ արդյոք տվյալ համակարգը կրողը խոցված է, կարիք ունի քողարկվելու կամ դիրքը փոխելու:

Այսպիսով՝ զորավարժությունը կատարվում է հնարավորինս մոտեցված իրական պայմաններին, սակայն մի տարբերությամբ, որ փամփուշտները իրական չեն, փոխարինվում են լազերային ճառագայթներով:

Համակարգը նաև հավաքական տվյալներ է տալիս։ Հրամանատարությունը ոչ միայն ընդհանուր զորավարժության ժամանակ է տիրապետում յուրային և հակառակորդի զորքերի կորուստներին և խոցումներին, այլև արդյունքների ամփոփման ժամանակ հստակ տեսնում է՝ քանի հոգի խոցվեց, ինչ զենքի տեսակներից, դիպուկահարը քանի հոգու կարողացավ վնասազերծել և այլն։ Սա թույլ է տալիս զորավարժության արդյունքների հիման վրա կատարել ճիշտ պլանավորում և մարտավարական գործողություններ:

Հրամանատարության կողմից պլանավորած պայմանական որևէ հարձակման ժամանակ հրամանատարը կազմակերպում է զորքերի տեղաշարժը, հարձակման կարգը, տեսնում է և գիտակցում, թե որտեղ թերություն թույլ տվեց, որտեղ է ավելի խոցելի և այլն։

Համակարգերը ավելի շատ գործածվում են ՆԱՏՕ-ի և ՌԴ ԶՈւ զորքերի հետ համատեղ զորավարժությունների ժամանակ:

Մեկ փաթեթի մեջ առկա է քսան կոմլեկտ, որը ներառում է իր մեջ զրահաբաճկոնի և սաղավարտի վրա կցվող, զենքի վրայի դրվող համակարգեր, մարտկոցներ, գործիքներ, նշանազարկի բերելու գործիքներ և թղթաբանություն: Սարքը առանձին չի կարող գնվել և տեղադրվել տեղական զրահաբաճկոնների վրա։

Մանրամասները՝ Ռազմինֆո–ում։

Այս խորագրի վերջին նյութերը