Լրահոս

25.04.2017 12:30


Դավիթաշենում 35-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է գյուղմթերքներ վաճառող տաղավարի մեջ (լուսանկար)

Դավիթաշենում 35-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է գյուղմթերքներ վաճառող տաղավարի մեջ (լուսանկար)

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 35-ամյա Էդվարդ Մնացականյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 VR 974 համարանիշի ավտոմեքենայով Դավիթաշեն 4-րդ թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել 3Ա/4 մթերային կրպակի տաղավարի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան, սակայն խանութը, որը պատկանում է անհատ ձեռներեց Էլմիրա Հովհաննիսյանին, կրել է նյութական վնաս։

Վարորդը ՃՈ աշխատակիցներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ տաքսի ավտոմեքենա, որը վթարային իրավիճակ է ստեղծել, իսկ հետո դեպքի վայրից դիմել է փախուստի։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը