«WikiLeaks»-ի պատճառով Քլինթոնը հեռախոսի մոտ շաբաթներ կանցկացնի
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ծրագրում է «WikiLeaks»-ի դիվանագիտական արխիվի հարպարակումների առնչությամբ մոտակա մի քանի շաբաթում պարբերաբար հեռախոսազրույցներ ունենալ աշխարհի առաջնորդների հետ և մեկնաբանություններ տալ բացահայտված տեղեկությունների վերաբերյալ։
Նա նաև ասել է, որ արդեն հասցրել է խոսել ավելի քան տասնյակ առաջնորդների հետ, ովքեր հիշատակվել էին ամերիկյան դեսպանությունների դիվանագիտական նամակագրությունների և ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի տվյալների մեջ։
Հիշեցնենք, որ «WikiLeaks»-ը տեղեկություններ է հայտնել Դմիտրի Մեդվեդևի և Վլադիմի Պուտինի, Մահմուդ Ահմադինեջադի, Անգելա Մերկելի, Իլհամ Ալիևի,Թուրքիայի վարչապետ Էրդողանի և շատ այլ երկրների առաջնորդների մասին։
Սակայն նշենք, որ «WikiLeaks»-ի տվյալներում հայտնված երկրները հիմնականում հայտնել են, որ հրապարակված տեղեկություններն իրենց և ԱՄՆ-ի հարաբերությունների վրա ոչ մի կերպ չեն անդրադառնա։
«WikiLeaks»-ի պատճառով Քլինթոնը հեռախոսի մոտ շաբաթներ կանցկացնի
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ծրագրում է «WikiLeaks»-ի դիվանագիտական արխիվի հարպարակումների առնչությամբ մոտակա մի քանի շաբաթում պարբերաբար հեռախոսազրույցներ ունենալ աշխարհի առաջնորդների հետ և մեկնաբանություններ տալ բացահայտված տեղեկությունների վերաբերյալ։
Նա նաև ասել է, որ արդեն հասցրել է խոսել ավելի քան տասնյակ առաջնորդների հետ, ովքեր հիշատակվել էին ամերիկյան դեսպանությունների դիվանագիտական նամակագրությունների և ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի տվյալների մեջ։
Հիշեցնենք, որ «WikiLeaks»-ը տեղեկություններ է հայտնել Դմիտրի Մեդվեդևի և Վլադիմի Պուտինի, Մահմուդ Ահմադինեջադի, Անգելա Մերկելի, Իլհամ Ալիևի, Թուրքիայի վարչապետ Էրդողանի և շատ այլ երկրների առաջնորդների մասին։