Լրահոս

24.04.2017 20:19


Ապարանի ջրամբարի մոտ այրվել է 500 քմ խոտածածկույթ

Ապարանի ջրամբարի մոտ այրվել է 500 քմ խոտածածկույթ

Ապրիլի 23-24-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոցի 15-րդ փակուղու թիվ 3 տան մոտակայքում՝ մոտ 3,5 տ պահեստավորած անասնակեր, Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի թիվ 110 տան այգում՝ մոտ 100 քմ, Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղի մոտակայքում՝ մոտ 10 հա, Վայք քաղաքի Փեսխարափ կոչվող հանդամասում՝ 0,5 հա, Մարտիրոս գյուղի մոտակայքում՝ 10 հա, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի մոտակա հանդամասում՝ մոտ 5000 քմ բուսածածկույթ և 105 դեղձենի, Ակնալիճ գյուղի Հոկտեմբերյան փողոցի մոտակայքում՝ 100 հակ անասնակեր, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի սկզբնամասում՝ մոտ 5000 քմ, Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղի 1-ին փակուղու թիվ 8-րդ տան մոտակայքում՝ մոտ 200 հակ անասնակեր, Ապարան քաղաքի ջրամբարի մոտակայքում՝ 500 քմ, Շիրակի մարզի Սարալանջ գյուղի 4-րդ փողոցի թիվ 5 տան բակում՝ մոտ 100 հակ անասնակեր, Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ի մոտ՝ 1000 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը