Լրահոս

24.04.2017 12:01


Ինքնասպանության փորձ․ քաղաքացին սպառնում էր ցած նետվել շենքից (լրացված)

Ինքնասպանության փորձ․ քաղաքացին սպառնում էր ցած նետվել շենքից (լրացված)

Ապրիլի 24-ին, ժամը 10:10-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Մառի փողոցի թիվ 12 շենքից. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը, որը, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, վերադարձվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:

Այս խորագրի վերջին նյութերը