Բյուջե–2011–ում կյանքն ավելի լավացնելու միտում չկա՞
ՀԱԿ ներկայացուցիչ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը մամլո ասուլիսին անդրադարձել է բյուջե-2011-ին և նշել է, թե պատգամավորներից շատերը իմիջիայլոց են վերաբերվում այդ փաստաթղթին, որովհետև այն օրենք է, որը չի կատարվում։
-Ոնց որ թե բոլորն ուրախացան, որ մեկ տրիլիոնից անցավ, ռեկորդ են սահմանել։ Լավ է՝ չասացին, որ «Գինեսի գրքում» են գրելու։ Ոնց որ տոնածառը երկու մետրով ավել է նախորդ տարվա տոնածառից, ահա այս տարբերակն է։ Ինձ համար որպես երևույթ բյուջեի նկատմամբ վերաբերմունքն ու ընդունումն էր։ Չգիտեմ՝ նկատեցի՞ք, թե՞ ոչ, բայց եթե չեմ սխալվում, 80 կամ 81 պատգամավոր է քվեարկել։ 131 պատագամավորից ընդամենը 80-նն է քվեարկել, չգիտեմ՝ ինչն է պատճառը եղել, երևի օբյեկտիվ պատճառներով բացակայել են, բայց միգուցե կան մարդիկ, որ կարծում են, որ բյուջե-2011-ը չի տալիս այն երաշխիքը, որ մեր կյանքը լավանալու է։ 2011թ. բյուջեի մեջ չկա մի միտում կամ որևէ ուղղություն, որ կարող է ասել, որ 2011թ. մեր կյանքն ավելի լավանալու է,-ընդգծել է նա։
Վահագն Խաչատրյանի խոսքերով՝ ՀՅԴ-ն բյուջեի վերաբերյալ դիտողություններ է հրապարակել, որոնք շատ խիստ են ու ճշմարտացի։
-Այն արատավոր քաղաքականությունը, որ շարունակում է ՀՀ իշխանությունը վերջին մի քանի տարիներն՝ ԿԲ, Կառավարություն,ԱԺ, շարունակվելու է, և ոչինչ չի փոխվի, գները կաճեն, տնտեսության մեջ տեղաշարժեր տեղի չեն ունենա, հերթական անգամ կփորձեն հայտարարել, որ տնտեսությունը դիվերսիֆիկացնում են, ժամանակակից տնտեսություն կզարգացնեն, բայց հետո՝ տարվա վերջին, կամփոփենք, որ ոչինչ չունենք,-ընդգծել է նա։
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետոսյանն էլ ասել է, թե բյուջեն ԱԺ-ում քննարկվել է «ֆորմալ տեսանկյունից», և այդ փաստաթուղթը չպետք է քննադատել:
-Ճիշտ է, այդ բյուջեն դեռևս այն ծավալին չի հասել, որը մենք կուզենայինք, որ ՀՀ-ն ցանկացած հարց իրականացնի, բայց եղած գումարները, ինչքան որ հնարավորություն ունի (իմիջիայլոց, հարկերի հաշվին ավելացրել են բյուջեն), բայց 15% հատկացվել է սոցիալական հարցերի լուծմանը, և այդ պատճառով էլ այն կոչվում է սոցիալական բյուջե,-հայտարարել է նա:
Վահագն Խաչատրյանն էլ հակադարձել է, թե բյուջեն չի կարող սոցիալական կաչվել, որովեհտև այն չի կատարվելու, և ընդգծել է, թե տարեվերջին մենք արձանագրելու ենք, որ ատոմակայան պիտի կառուցենք, բայց պարզվելու է՝ գումար չունենք, Հարավ-Հյուսիս երկաթգիծ պիտի կառուցենք, պարզվելու է՝ գումարները չկան։
Ռաֆիկ Պետրոսյանն էլ պնդել է, թե այդ ծրագրերի իրականացման համար դրսի ներդրումներ կլինեն, և այս չհաղթահարված ճգնաժամի պայմաններում պետք է գնահատել եղածը։
Վահագն Խաչատրյանն էլ վստահեցրել է, թե մեզ մոտ ներդրումներ չեն լինի, որովհետև երկրները տնտեսապես ավելի հզորների հետ են ցանկանում համագործակցել, և ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն էլ պնդել է, թե ճգնաժամը հաջողությամբ հաղթահարել ենք, ուստի մենք ավելի լավ վիճակ պետք է ակնկալեինք։
-2011թ. 3 մլրդ 900 մլն պարտք ունենք, և այդ պարտքը պարոն Սարգսյանն ուզում է 4,4 մլրդ դոլարի հասցնի։ Բյուջեի քննարկման ժամանակ դա էլ պետք է քննարկեիք,-ասել է նա։
Ըստ Վահագն Խաչատրյանի՝ այս տեմպերով մենք գնում ենք դեֆոլտի։

Ներկայացրեց Հեղինե Հարությունյանը