Լրահոս

24.04.2017 08:37


Սյունիքում «Mercedec» է շրջվել․ կա տուժած

Սյունիքում «Mercedec» է շրջվել․ կա տուժած

Ապրիլի 23-ին, ժամը 23:56-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, Ռաֆայել Մինասյան 11 շենքի դիմաց «Mercedec C-200» մակնիշի 34 QC 882 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Խ. Դ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը