Վանաձորի Տպագրիչների փողոցում փլուզում է տեղի ունեցել
Ապրիլի 22-ին, ժամը 17:56-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ ս. թ. ապրիլի 16-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տպագրիչների փողոցի երկհարկանի վթարային շենքի 2-րդ մուտքի տանիքի բետոնե ծածկը մասնակի փլուզվել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ շենքն ունի 4-րդ կարգի վթարայնության աստիճան, փլուզվել է մուտքի տանիքի բետոնե ծածկի մոտ 15 քմ հատվածը: Մուտքում առկա 4 բնակարաններից բնակեցված է 1 բնակարան:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է քաղաքապետարանի «Համատիրությունների և բնակարանային տնտեսության» բաժնի գլխավոր մասնագետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին. քաղաքապետարանում կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը որոշելու համար: