Գյումրիում հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի․ կա ձերբակալված (տեսանյութ, լրացված)
Այսօր Գյումրիի Կուրսկի հրապարակում գտնվող «Արգո» խանութի մոտ ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել: Պարզվել է, որ մահացածը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ ծնվածԴմիտրի Յալպաևն է:
Նրա պարանոցի շրջանում սուր կտրող, ծակող գործիքից ստացած վնասվածքներ են եղել։
Հարուցվել է քրեական գործ՝ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Դատախազությունից տեղեկացնում են, որ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։
***
Նախնական քննությամբ պարզվել է, որ կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ։Մասնավորապես՝ զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնախեղում, եւ նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Նրա նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական և դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննություն: 2017թ. մարտի 9-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում ստացվել է թիվ 12 եզրակացությունը, համաձայն որի նրա մոտ փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են հոգեկան որոշ խանգարումներ,որի արդյունքում ճանաչվել է սահմանափակ մեղսունակ եւ ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ։ Պաշտպանության նախարարի հրամանով 2017 թվականի մարտին նա զորացրվել է:
Գյումրիում հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի․ կա ձերբակալված (տեսանյութ, լրացված)
Այսօր Գյումրիի Կուրսկի հրապարակում գտնվող «Արգո» խանութի մոտ ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել: Պարզվել է, որ մահացածը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Յալպաևն է:
Նրա պարանոցի շրջանում սուր կտրող, ծակող գործիքից ստացած վնասվածքներ են եղել։
Հարուցվել է քրեական գործ՝ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Դատախազությունից տեղեկացնում են, որ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։
***
Նախնական քննությամբ պարզվել է, որ կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ։ Մասնավորապես՝ զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնախեղում, եւ նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Նրա նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական և դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննություն:
2017թ. մարտի 9-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում ստացվել է թիվ 12 եզրակացությունը, համաձայն որի նրա մոտ փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են հոգեկան որոշ խանգարումներ,որի արդյունքում ճանաչվել է սահմանափակ մեղսունակ եւ ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ։ Պաշտպանության նախարարի հրամանով 2017 թվականի մարտին նա զորացրվել է:
7or.am