Ադրբեջանին գազատարը վաճառելու ուղղությամբ Վրաստանը դեռևս չի կողմնորոշվել
«SOCAR» ընկերությունը (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) հետաքրքրվքծ է «Հյուսիս-Հարավ» (Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան) գազատարի ձեռքբերմամբ։ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն երկուշաբթի ասել է, թե Վրաստանի կառավարության դիրքորոշումը դեռևս չի ձևավորվել.
-«SOCAR»-ը Վրաստանում բավականն մեծ և հաջողված ծրագրեր է իրականացնում։ Գազատարի հետ կապված որոշումը կարող է ընդունվել երկու երկրների շահերից ելնելով։
Գազատարի վրացական հատվածը գնելու պաշտոնական հայտարարությունն արել է «SOCAR» ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը։
Ըստ նրա՝ այդ գազատարը կարող է օգտագործվել «Interconnector Azerbaijan-Georgia-Romania» (AGRI) ծրագրի իրականացումն արագացնելու նպատակով, ինչը ենթադրում է Վրաստանի տարածքով և Սև ծովով ադրբեջանական գազը հասցնել Ռումինիա։