Լրահոս

15.01.2010 16:35

Տիգրան Կարապետյան. «Ալիևը շիզոֆրենիկի նման պնդում է...»

-Չէի ասի, որ քաղաքականության մեջ որևէ բան բացառում եմ, բայց ես համոզված եմ, չգիտեմ՝ ինչու, որ, ի վերջո, մենք չպետք է առևտրի առարկա դարձնենք այն հաղթանակները, որոնք ակնհայտ են, և հայ ժողովուրդն այդ հաղթանակի տերը պետք է լինի,- արցախյան հիմնախնդրի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի հնարավորության մասին խոսելիս ասել է Տիգրան Կարապետյանը՝ նշելով, որ եթե ինքներս կասկածի տակ ենք դնում մեր հաղթանակները, ապա մեզ թշնամի պետություններն առավել ևս կասկածի տակ կդնեն։

Նա նշել է, որ եթե մինչ այսօր արցախյան հիմնախնդրի լուծումն այսքան ձգձգվել է, ուրեմն կան կետեր, որոնք սկզբունքային են, հետևաբար այդ հոծ գիծը ոչ ոք չի անցնի։

Ինչ վերաբերում է նախատեսվող Սարգսյան-Ալիև հանդիպման սպասելիքներին, Տ.Կարապետյանն ասել է, որ ոչ մի սպասելիք չունի.

-Ալիևը շիզոֆրենիկի նման պնդում է, որ Արցախը պետք է լինի միայն իրենց պետականության ներքո։ Սերժ Սարգսյանն ու Ալիևը 2009-ին վեց անգամ են հանդիպել, 2010-ին թեկուզ 16 անգամ էլ հանդիպեն, եթե Ալիևը նույն մոտեցումն առաջ քաշի, ոչ մի առաջընթաց չի լինի,- ասել է Տիգրան Կարապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։