Լրահոս

13.12.2010 15:33


Ռաֆիկ Պետրոսյան. «Ընդդիմությունը 15–20% ձայներ կարող է հավաքել»

Ռաֆիկ Պետրոսյան. «Ընդդիմությունը 15–20% ձայներ կարող է հավաքել»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հաջորդ գումարման խորհրդարանի կազմի մասին՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն ասել է, թե իր կարծիքով՝ այսօրվա կոալիցիոն բոլոր ուժերը հնարավորություն ունեն հաղթահարելու 5%-ի շեմը, իսկ ՀՀԿ-ի մեծամասնություն կազմելու հարցն անգամ քննարկման ենթակա չէ։

-Իսկ «Ժառանգությունն» էլ  կորցնում է իր էլեկտորատը, վստահությունը, քանի որ կառուցողական առաջարկներ չի անում ու անըդհատ սև ակնոցներով է տեսնում ամեն ինչ ու քննադատում, երբեմն էլ արտասահմանյան հանձնարարություններ է կատարում,-նշել  է նա։

Ռաֆիկ Պետրոսյանը նաև հայտարարել է, թե եթե «Ժառանգությունը» միանա ՀԱԿ-ին, ապա ընդդիմությունը միասին մոտ 15-20% ձայն կարող է հավաքել։

Ասուլիսին ներկա ՀԱԿ ներկայացուցիչ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն էլ պնդել է, թե նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը ստիպաված է լինելու ցրել խորհրդարանը, որովհետև երկիրը կանգնելու է ծանր սոցիալ-տնտեսական վիճակի առջև, և արդար ընտրությունների դեպքում էլ ՀՀԿ-ն ընդհանրապես ձայներ հավաքելու հնարավորություն չունի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը