Լրահոս

13.12.2010 15:10


Սերժ Սարգսյանը խոհրդարանը չի՞ ցրի

Սերժ Սարգսյանը խոհրդարանը չի՞ ցրի

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում այն, որ ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում  է ցրել խորհրդարանը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը ասել է, թե նման բանը բացառվում է։

-Խորհրդարանը ցրելու համար Սահմանադրությամբ անհրաժեշտ  հիմքեր են անհրաժեշտ, իսկ դրանցից որևէ մեկը գոյություն  չունի։ Ո՛չ մատնված է անգործության, ո՛չ ձախողման, այդ թվում՝ օրենքների ընդունման հարցում։ Ընդհակառակը՝ ինտենսիվացել է և  նախորդ ԱԺ-ի հետ համեմատած՝ շատ ավելի որակյալ օրենքներ  է ընդունում,-ասել  է նա։

ՀԱԿ ներկայացուցիչ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն էլ, որ ասուլիսին ներկա էր, հարցադրում է արել՝ դուք մեր երկրում ուզում եք խոսել օրենքի՞ տեսանկյունից։

-Կուզի՝ վաղը կասի՝ ցրում եմ,-ընդգծել  է նա։

-Նման բան չի կարող լինել,-պնդել է Ռաֆիկ Պետրոսյանը։

-Պարո՛ն Պետրոսյան, միանշանակ կլինի. Սերժ Սարգսյանի ցանկությունը հիմք է ձեզ համար, որ ասի՝  պարի՛, կպարեք, որ ասի՝ կանգնի՛, կկանգնեք։ Կներեք, բայց այդպես է ,-հակադարձել է Վահագն Խաչատրյանը։

-Ձեզ թվում է,-ասել է Ռաֆիկ Պետրոսյանը։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը