Լրահոս

21.04.2017 13:40


Փառանձեմ Մեյթիխանյանը շշով ջուրը նետել է ամբաստանյալի վրա

Փառանձեմ Մեյթիխանյանը շշով ջուրը նետել է ամբաստանյալի վրա

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է։

Փ. Մեյթիխանյանը ջրով շիշը նետել է ամբաստանյալներից Յուրի Հակոբյանի վրա, ինչը զայրացրել է պաշտպանական կողմի, ամբաստանյալների հարազատներին։ Վերջինները սկսել են հայհոյանքներ և վիրավորանքներ հնչեցնել Մեյթիխանյանի հասցեին:

Հիշենցնեք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Մեյթիխանյանի ամուսնուն՝ Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից: Այդ ամենը կատարվել է սպանվածի 80–ամյա մոր աչքի առաջ։

Խաչիկ Կոսյանին, որը ԴԱՀԿ ծառայության աշխատակից է, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը