Լրահոս

21.04.2017 13:30


Սարյանի այգում ծառի ճյուղը մոտ 20 մ բարձրությունից պոկվել և կախվել է

Սարյանի այգում ծառի ճյուղը մոտ 20 մ բարձրությունից պոկվել և կախվել է

Ապրիլի 21-ին՝ ժամը 09:56-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում՝ Սարյանի այգում, ծառի ճյուղը մոտ 20 մ բարձրությունից պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ ավտոսանդուղք:

Փրկարարները կանաչապատման բաժնի աշխատակիցների հետ համատեղ ճյուղը մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը