Լրահոս

21.04.2017 17:40


Ծառի տակ զինամթերք է թողել

Ծառի տակ զինամթերք է թողել

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 20-ին՝ ժամը 21.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մալաթիայի «Պիոներ պալատի» դիմացի ծառի տակ զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է «ԻՄ-85» գրառմամբ փամփուշտ, «ՌԿԳ-ԶԵ-Մ» գրառմամբ նռնակ, ինքնաշեն նռնակ, «ՏՆՏ 11-49» գրառմամբ նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ և 5.45 մմ տրամաչափի 114 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:


***

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 20-ին՝ ժամը 17.20-ին, 1934 թ. ծնված Լուսյա Ա.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 124, 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ և ինքնաձիգի պահունակ:

***

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 20-ին՝ ժամը 16.30-ին, 1977 թ. ծնված Ռոբերտ Ս.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-17-01» տիպի, մեկփողանի, ակոսափող որսորդական հրացան, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 371 փամփուշտ, գնդացրի 12.7 մմ տրամաչափի 104 և 7.62 մմ տրամաչափի 5 փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը