Լրահոս

21.04.2017 11:09


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Ապրիլի 20-21-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Երևան քաղաքի Նորք Մարաշի 7-րդ փողոցում այրվել է 1000 քմ բուսածածկույթ, Արմավիր-Հացիկ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ 4000 քմ խոտածածկ տարածք, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Խաշթառակ գյուղի սկզբնամասում՝ 5000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ռուբեն Դանիելյան փողոցի սկզբնամասում՝ 300 քմ չոր եղեգն և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Լեռնանիստ գյուղի գերեզմանատան տարածքում՝ 3000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը