Լրահոս

21.04.2017 08:23


Աբովյան քաղաքում քաղաքացիները մնացել են վերելակի մեջ

Աբովյան քաղաքում քաղաքացիները մնացել են վերելակի մեջ

Ապրիլի 20-ին, ժամը 01:40-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 2/5 շենքի 6-րդ մուտքում քաղաքացիները մնացել են վերելակի մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ վերելակի խափանման հետևանքով ներսում են հայտնվել 2 քաղաքացի:

Փրկարարները Սևանի փողոցի 2/6 շենքի 6-րդ մուտքում վերելակից դուրս են բերել քաղաքացիներին:

Այս խորագրի վերջին նյութերը