Լրահոս

15.01.2010 15:18

Արծվիկ Մինասյան. «Այս կառավարությունը վաղուց պետք է հրաժարական տված լիներ»

Արծվիկ Մինասյան. «Այս կառավարությունը վաղուց պետք է հրաժարական տված լիներ»

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե որքանո՞վ է իրատեսական 2010թ. բյուջեի իրականացումը՝ ասել է, որ ոչ միայն պետական բյուջեն, այլև վարվող սոցիալ-տնտեսական ողջ քաղաքականությունը էական որևէ ձեռքբերում Հայաստանի և հայ ժողովրդի համար չեն կարող ապահովել։

-Կառավարությունը 2009-ի համար էլ էր կանխատեսում 9,2 % տնտեսական աճ։ Արդյունքում ի՞նչ ունեցանք՝ ուղիղ 27 % շեղում նրանից, ինչ որ ունեինք։ Հիմա էլ 1,2 %-ի մասին է խոսք գնում։ Եթե տեսնենք, թե ինչի վրա են կառավարության մոտեցումներն ու կանխատեսումները հիմնված և փորձենք համադրել մեր երկրի ներսում ունեցածի հետ, ապա կտեսնենք, որ դրանց միջև կապ չկա։ Կառավարությունն ամեն ինչ հիմնականում պայմանավորում է արտաքին աշխարհի զարգացումներով, ոչ թե ներքին տնտեսության առողջացման, մրցակցային կարգերի հաստատման, հակամենաշնորհային ակտիվ քաղաքականության իրականացման և տնտեսության մեջ պոտենցիալ ունեցող ճյուղերի խրախուսման քաղաքականությամբ,-նշել է նա։

Այն հարցին, թե ելնելով իրականությունից՝ որքանո՞վ է արդիական դառնում կառավարության հրաժարականի պահանջը, Արծվիկ Մինասյանը պատասխանել է, թե կառավարությունը վաղուց պիտի հրաժարական տար։

-Իմ անձնական կարծիքն եմ ասում և մի քանի անգամ էլ ասել եմ, որ այս կառավարությունը վաղուց պետք է հրաժարական տված լիներ։ Ինչքան ուշացնում է, այնքան մեր երկիրն ավելի վատ վիճակում է հայտնվում,-հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։