Լրահոս

20.04.2017 12:55


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Ապրիլի 19-ին՝ ժամը 12.30-ին, «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թևոսյան փողոցի թիվ 36 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին՝ ժամը 21.15-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 108-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին՝ ժամը 7-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 25-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի երկաթե սյանը, այնուհետև տանը ժամը 7.30-ին շտապօգնության խմբի կողմից ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը