Լրահոս

15.01.2010 15:07

Թուրքագետ. «Թուրքական կողմը կրկին առաջ է տանում Ղարաբաղի հարցը»

Թուրքագետ. «Թուրքական կողմը կրկին առաջ է տանում Ղարաբաղի հարցը»

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ով դեկտեմբերի սկզբին եղել է Ստամբուլում, «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ կիսելով իր տպավորությունները՝ ասել է, թե թուրքական կողմը կրկին առաջ է տանում Ղարաբաղի հարցը.

-Առաջ է տանում, թե արձանագրությունները կարող են վավերացվել միայն Ղարաբաղի հարցում որոշակի զիջման դեպքում։ Հայկական կողմը պնդում էր, որ որևէ զիջում չի լինելու։

Բանախոսը տեղեկացրել է, որ արձանագրություններում տեղ գտած պատմական ենթահանձնաժողովի վերաբերյալ դրույթը հայկական և թուրքական կողմերի միջև տարակարծություններ է առաջացրել. թուրքական կողմը պնդում է, թե դա պետք է լինի մի ատյան, որը պետք է քննարկի Ցեղասպանության հարցը, իսկ հայկական կողմը՝ ի դեմս Ռուբեն Մելքոնյանի, պնդել է հակառակը՝ Ցեղասպանությունը չի կարող քննարկման առարկա լինել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։