Լրահոս

19.04.2017 22:32


Հրազենային վնասվածքներով ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 65-ամյա քաղաքացի

Հրազենային վնասվածքներով ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 65-ամյա քաղաքացի

shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ նախաբազկի, ձեռնաթաթի հրազենային կոտորակային վիրավորում, 5-րդ մետակարպալի բաց կոտրվածք, փափուկ հյուսվածքների տարածում դեֆեկտով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում Այգեձոր գյուղին պատկանող «Կուճոր գոմեր» կոչվող հանդամասում հրազենային վիրավորում ստացած, նույն գյուղի բնակիչ, 65-ամյա Սուրեն Օրդյանը իր մոտ եղած «ՏՈԶ» տիպի 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանին հենվելով՝ քայլելու ժամանակ հրացանն ինքնաբերաբար կրակել է, ինչի հետևանքով էլ Ս. Օրդյանը ստացել է նշված վնասվածքները:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը