Լրահոս

19.04.2017 16:09


102-րդ ռազմաբազայից անհետացած զինծառայողին վերջին անգամ տեսել են խմիչք գնելիս

102-րդ ռազմաբազայից անհետացած զինծառայողին վերջին անգամ տեսել են խմիչք գնելիս

Գյումրու 102-րդ ռազմաբազայի անհետացած պայմանագրային զինծառայող՝ 35-ամյա Դմիտրի Լոշմանովի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Aravot.am-ին հայտնի դարձավ, որ հարցաքննվել են նրա ծառայակից ընկերները, որոնք նշել են, թե Դմիտրին մեծ սեր է ունեցել խմիչքի նկատմամբ։

Նա կրտսեր սերժանտ է, ամուսնացած չէ, բնակվում է 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող հանրակացարանում՝ «կազարմայում», մի քանի այլ ծառայակիցների հարևանությամբ։

Ոստիկանության որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ նրան վերջին անգամ տեսել են մոտակա խանութներից մեկից դուրս գալու ժամանակ, որտեղից նա խմիչք էր գնել։

Մանրամասները՝ Aravot.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը