Լրահոս

15.01.2010 14:13


Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիայի իշխող կուսակցությունը առաջնորդվում է կառավարվող քաոս հասկացողությամբ»

Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիայի իշխող կուսակցությունը առաջնորդվում է կառավարվող քաոս հասկացողությամբ»

-Թուրքիայի իշխող կուսակցությունը և մասնավորապես Էրդողանն առաջնորդվում են կառավարվող քաոս հասկացողությամբ և  ներքաղաքական կյանքում առաջացնում են քաոսիկ  վիճակ, քաղաքական օրակարգ են բերում մի  շարք խնդրահարույց խնդիրներ և փորձում են կառավարել այդ քաոսը։  Ապա՝ հայկական ու քրդական խնդիրները հետ ու առաջ դասավորելով՝ փորձում են մանևրելու հարմար դաշտ գտնել,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Նա նշել է, թե այդ կառավարվող քաոսը նույնպես Թուրքիային հնարավորություն է տալիս ձգձգել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը։

Թուրքագետն ասել է, թե Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն իր պատմության ընթացքում երբեք չի պահպանել 45-օրյա ժամկետը՝ հենվելով իրավական և քաղաքական որոշ հանգամանքների վրա.

-Վերջին խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ձևավորվեցին այդ հանձնաժողովները, դրանց օրակարգում կային 1950թթ.-ից եկած փաստաթղթեր, որոնք մինչև այժմ չեն քննարկվել,-նկատել է Ռ. Մելքոնյանն ու որպես արձանագրությունների ձգձգման օրինակ հիշեցրել ամենավերջինը՝ Սիրիայի հետ ստորագրված արձանագրությունները, որոնք վավերացվել են ստորագրումից 3 տարի անց։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը