Լրահոս

19.04.2017 19:36


Կամավոր զինամթերք են հանձնել

Կամավոր զինամթերք են հանձնել

Ապրիլի 18-ին՝ ժամը 21.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1980 թ. ծնված Արտյոմ Հ.-ն ներկայացել է բաժին և ներկայացրել տարբեր տրամաչափի 125 փամփուշտ, նռնակ՝ առանց պայթուցիչի, պայթուցիչ և ծխագլանակ:

***
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 18-ին՝ ժամը 14.45-ին, 1953 թ. ծնված Ալբերտ Հ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, 5.45 մմ տրամաչափի 88, 7.62 մմ տրամաչափի 17 փամփուշտ և ինքնաձիգի 1 փամփշտատուփ:

***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 18-ին 1941 թ. ծնված Մարգո Գ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» նռնակ՝ առանց պայթուցիչի, 5.45 մմ տրամաչափի 32, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 7 փամփուշտ, ինքնաձիգի 2 դատարկ փամփշտատուփ, փամփշտատուփի 2 դատարկ պայուսակ և 12.7մմ տրամաչափի ԴՇԿ գնդացրի 2 փամփուշտ:

***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 18-ին՝ ժամը 13.20-ին, 1951 թ. ծնված Մելիք Ք.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» նռնակ, նռնակի պայթուցիչ, 5.45մմ տրամաչափի 22, 7.62մմ տրամաչափի ինքնաձիգի 27, 7.62 մմ տրամաչափի «Կարաբինի» 9 փամփուշտ և 60 մմ տրամաչափի ականանետի 1 ական:

Այս խորագրի վերջին նյութերը