Լրահոս

19.04.2017 14:08


ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արտակ Մկրտչյանը

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արտակ Մկրտչյանը

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մկրտչյանը:

Արտակ Մկրտչյանը ծնվել է 1963թ-ին` Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայիֆակուլտետը: Նա ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2006թ-ին:

Արտակ Մկրտչյանի գիտական գործունեության գլխավոր ուղղություններն են` էլեկտրամագնիսական ալիքներիև տարրական մասնիկների փոխազդեցությունը տարբեր միջավայրերի հետ արտաքին ազդակների առկայությամբ ուբացակայությամբ, ակուստիկ ալիքների տարածումը ռեզոնանսային բնույթի անհամասեռություններ պարունակողբազմաշերտ միջավայրերում, նոր տիպի որոշակի հատկություններով օժտված տարբեր կարգավորվածության աստիճանունեցող միջավայրերի սինթեզը, սինթեզված նոր միջավայրերի հետ իոնացնող ճառաայթների փոխազդեցությանարդյունքում ի հայտ եկող ֆիզիկական երևույթների ուսումնասիրությունը:

Արտակ Մկրտչյանը հարյուրից ավելի գիտատեխնիկական հրապարակումների հեղինակ է:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը