Լրահոս

19.04.2017 14:05


ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենը վերընտրվել է

ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենը վերընտրվել է

ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վլադիմիր Հարությունյանը:

Վլադիմիր Հարությունյանը ծնվել է 1957 թ.` Լոռու մարզի Քարինջ գյուղում: Ավարտել էԵրևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

Նա 2006թ-ից ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինս­տի­­տուտի տնօրենն է:

Վլադիմիր Հարությունյանի հիմնական աշխատանքները նվիրված են հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության հիմնախնդիր­ներին: Նա ավելի քան 105 գիտական աշխատության հեղինակ է:

Վլադիմիր Հարությունյանին գիտության և կրթության բնագավառում մատուցած ակնառու ծառայությունների համար շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ: 2014 և 2016 թվականներին նա ճանաչվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթների հաղթող:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը