Լրահոս

19.04.2017 12:07


Ցեղասպանության տարելիցի առթիվ Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ ցույցեր կկայանան

Ցեղասպանության տարելիցի առթիվ Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ ցույցեր կկայանան

«Վրաստանի հայ համայնքի» տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հայ ժողովրդի 1915-23թթ․ Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված՝ Վրաստանի Հայ Համայնքի կողմից կազմակերպված բոլոր ավանդական միջոցառումները (ապրիլի 23-ի եւ 24-ի ցույցերը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ) կկայանան։

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Խոսքի եւ հավաքների ազատությունը երկրի բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքն է։ Բոլորը, բացի այն անձանցից, ովքեր մտնում են Ներքին գործերի նախարարության կամ Պաշտպանության նախարարության կազմ, իրավունք ունեն առանց նախնական զգուշացման հավաքվել հրապարակայնորեն եւ անզեն, ինչպես փակ տարածությունում, այնպես էլ ցանկացած այլ վայրում», -Վրաստանի Սահմանադրություն, Կետ 25։

Վրաստանում գործող օրենսդրության համաձայն՝ Վրաստանի Հայ Համայնքը նախօրոք տեղեկացրել է Թբիլիսիի քաղաքապետարանին Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ցույցերի անցկացման տեղի, ժամանակի եւ ձեւաչափի մասին։

«Մենք՝ Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիներին ներկայացնող Վրաստանի Հայ Համայնքը, հուսով ենք, որ Վրաստանը, մեր տունը եւ, միաժամանակ, Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ բարիդրացիության եւ եղբայրության բազմադարյա ավանդույթներով կապված երկիրը հանդիսանալով, չի դառնա աշխարհի այն միակ պետությունը, որտեղ հայերին արգելված կլինի անցկացնել հրապարակային հավաքներ՝ նվիրված հայ ժողովրդի Ցեղասպանության տարելիցին»:

Այս խորագրի վերջին նյութերը