Լրահոս

19.04.2017 11:25


Արագածոտնում 26-ամյա վարորդը «Opel»-ով հայտնվել է երկաթե արգելապատնեշի վրա, այնուհետև բախվել երկաթե սյանը. կա վիրավոր (լուսանկար)

Արագածոտնում 26-ամյա վարորդը «Opel»-ով հայտնվել է երկաթե արգելապատնեշի վրա, այնուհետև բախվել երկաթե սյանը. կա վիրավոր (լուսանկար)

Այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի բնակիչ՝ 26-ամյա Մալխաս Թամոյանը իր վարած «Opel» մակնիշի 34 ZQ 345 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշի վրա և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ բախվել երկաթե սյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վթարի հետևանքով վարորդ Մ. Թամոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը