Լրահոս

19.04.2017 08:24


Ալավերդի-Օձուն ճանապարհին ավտոբուսն արգելափակվել է և չի կարողացել շարունակել ընթացքը

Ալավերդի-Օձուն ճանապարհին ավտոբուսն արգելափակվել է և չի կարողացել շարունակել ընթացքը

Ապրիլի 19-ին, ժամը 03:23-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Օձուն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ավտոբուսն արգելափակվել է և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «DAF» մակնիշի 82 CC 001 պետհամարանիշով ավտոբուսն Ալավերդի-Օձուն ավտոճանապարհի 1-ին ոլորանի հատվածում շրջադարձ կատարելիս արգելափակվել է և չի կարողանում շարունակել ընթացքը:

Փրկարարները Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 5-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել ավտոբուսը:

Այս խորագրի վերջին նյութերը